Մալաթիա֊Սեբաստիա վարչական շրջանում լայն թափով շարունակվում են բարեկարգման գործընթացները։ Ավարտվել են Անդրանիկի 103 հասցեում գտնվող ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքները։
Ավարտվել են Օհանով 2 հասցեում գտնվող բակային գույքի նորոգման աշխատանքները։ Շարունակվում են Անդրանիկի փողոցից դեպի 102 շենք տանող մայթի կառուցման աշխատանքները։ Նոր եզրաքարերի տեղադրման աշխատանքներ են ընթանում Օհանով փողոցում։