Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում գրել է․
«Երևանցիների համար բարեկարգ և հարմարավետ պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է:
Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը:
Աջափնյակում բակային բարեկագումներին զուգահեռ հիմնանորոգում ենք նաև մանկապարտեզները՝ մեր փոքրիկների համար առավել ապահով և անվտանգ միջավայր ստեղծելով»,- գրել է քաղաքապետը։