Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցվել է, որ մայրաքաղաքում է գտնվում 286 վերելակ, որոնցից 112-ը տեղադրվել են։ 60 վերելակ առաջիկայում կփոխարինվեն։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ վերելակների փոխարինման գործընթացն իրականացվում է համայնքի միջոցներով. «Այդ միջոցները Երևանը կարողացել է հատկացնել այն ավելացված եկամուտների հաշվին, որ կարողացել է ապահովել 2024թ․»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ 2023թ․ համեմատ մայրաքաղաքի սեփական եկամուտներն ավելացել են մոտ 40%-ով. «Եվ վերելակների ծրագիրը, և միջին նորոգման ծրագրերը, տերմոպլաստով իրականացվող գծանշումները, նոր փողոցների կառուցումը, բազմաթիվ բակերի հիմնանորոգումներն ու կառուցումները հենց այս հավելյալ միջոցների հաշվին են արվում»,- ասել է նա։
Քաղաքապետը նաև նշել է, որ մինչև 2027-28թթ․ Երևանում բոլոր հին վերելակները պետք է փոխարինված լինեն։