Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ բենզալցակայանների հետ կապված տեմպերը մտահոգում են.
«Իրականում վստահ եմ, որ դեռ աշխատելու տեղ ունենք, և շատ տեղերից բենզալցակակայնները պետք է դուրս գան։ Եկեք՝ այս շաբաթ խորհրդակցություն անցկացնենք, որպեսզի հասկանանք՝ կոնկրետ, առանձին դեպքերում ինչ խնդիրներ ունենք, և չլուծված հարցերի համար այլ գերատեսչություններից ինչ ուժեր են պետք ներգրավել, որպեսզի կարողանանք վերջնական լուծել»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ նախորդ տարի շատ մեծ ծավալի ինտենսիվ գործ է արվել, բայց տեմպը էականորեն թուլացել է, և այն պետք է վերականգնել։
Մանրամասները՝ տեսանյութում