Երևան

Ինչքան գումար է վճարվել կարմիր գծերի համար

Նախորդ տարվա դեկտեմբերին փոփոխություններ կատարվեցին մայրաքաղաքի կենտրոնի ավտոկայանատեղիների վարձավճարներում։

2024թ. հունվարի 1-ից մայրաքաղաքի գործում է երկու գոտի, յուրաքանչյուրն իր սակագնով։ «Ա» գոտում մեքենան 1 ժամ կայանելու համար պետք է վճարել 300, «Բ» գոտում՝ 200 դրամ։

Radar Armenia-ն Երևանի քաղաքապետարանից փորձել է ճշտել, թե հունվարի 1-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ որքան գումար է փոխանցվել Ա և Բ գոտիներում կայանելու համար։

Եվ այսպես, ըստ քաղաքապետարանի, ութ ամսում Ա գոտու համար փոխանցվել է շուրջ 1 մլրդ 145 մլն 432,7 հզ. դրամ գումար, իսկ Բ գոտու համար՝ շուրջ 393 մլն 823,4 հզ. դրամ։

2022 թվականին ավտոկայանատեղիների համար վճարվել էր շուրջ 827 մլն 803,6 հզ. ՀՀ դրամ, իսկ 2023թ. համար՝ շուրջ 920 մլն 346,8 հզ. ՀՀ դրամ գումար:

Ինչ վերաբերում է տուգանքներին, ապա այս տարի «կարմիր գծերի» համար չվճարելու պատճառով կայացվել է տուգանքի 95.605 որոշում։  2022 թ. այդ պատճառով տուգանքների թիվը եղել է  152․784-ը, 2023թ՝ 207․450-ը։ 

Հայկ Մագոյան