Երևան

Սուպերմարկետները տուգանվել են ժամկետանց սննդամթերքի համար

Երևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի սուպերմարկետներում: Հայտնաբերվել են ժամկետանց, կրկնապիտակներով ու ժամկետի պիտակների բացակայությամբ ապրանքներ: 

Ստուգվում է կաթնամթերքը, մսամթերքը, պարենային և ոչ պարենային բոլոր տեսակի ապրանքները: 

Խախտումների համար տնտեսվարողներն  օրենքով տուգանվում են 100-200 հազար ՀՀ դրամի չափով:

Հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակելու է ստուգայցերը: