Երևան

«Խնդրում եմ ևս մեկ և, հուսով եմ՝ վերջին անգամ». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ես խնդրում եմ ևս մեկ և, հուսով եմ, վերջին անգամ. այս կոմունիկացիան, թե որ փողոցներում ինչ աշխատանքներ ենք իրականացնելու, օր առաջ ուղարկել մեր գործընկերներին». գործակարգավարական խորհդրակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Չեմ ուզում ևս մեկ անգամ արձանագրել որևէ տեղ աշխատանք, դրանից շատ կարճ ժամանակ հետո՝ քանդում։ Կարելի է այդպես մեկ-երկու անգամ, բայց այդ ամենն ունի սահման»։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ անընդհատ կարելի է բացատրություններ փնտրել․ «Բայց կարելի է, չէ՞, մի վեց ամիս շուտ հասկանալ՝ պոտենցիալ վտանգներ կան, թե ոչ, համաձայնեցնել փողոցների ցանկն ու չքանդել՝ հաջորդ օրը սարքելու»,- հավելեց նա։