Սեպտեմբերի 13-ի հորդառատ անձրևների արդյունքում դարձյալ մայրաքաղաքի բազմաթիվ հասցեներում գրանցվեցին ջրի կուտակման դեպքեր. այս մաիսն Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ ներկայացնելով անձրևների հետևանքով ստեղծված իրավիճակը։
Արեյանի խոսքով՝ Երևանն ունի անկատար, թերի կառուցված ջրահեռացման համակարգ, և լուրջ վերակառուցման անհրաժեշտություն կա։
«Շատ հատվածներում այլևս չի բավարարում թողունակությունը։ Վարդանանց ստորգետնյա անցումում նոր էին փոխարինվել պոմպերը, այնտեղ պոմպային համակարգ է աշխատում, ինչպես շատ ստորգետնյա անցումներում։ Այս հեղեղումների ժամանակ շատ էին բերվածքները։ Բոլոր հետևանքները վերացվել են, բոլոր անցումները՝ մաքրվել։
Այսօր կքանդեն բոլոր հորերը, կմաքրեն պոմպերը, որ խցանվել էին բերվածքներից։ Բայց հիմնական պատճառը մեր թողունակության պակասն է, թերի կառուցված լինելը, որ այլևս չի բավարարում քաղաքին»,- ասաց նա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ համաձայնեց, որ հեղեղատար համակարգը բավական հին և մաշված է, և այնտեղ էական ներդրումների կարիք կա․
«Այնուամենայնիվ, եթե նույնիսկ այդ ներդրումներն արվեն, և կարվեն այդ ներդրումները, հենց այս շաբաթ կառավարությունում այդ թեմայով ունենք քննարկում»,- ասաց Տիգրան Ավինյանը։