Երևան

«Նոյեմբերին մեկնարկելու են ծառերի աշնանային էտման աշխատանքները». Բեգոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերին մեկնարկելու են ծառերի աշնանային և սանիտարական էտման աշխատանքները. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը

Նրա խոսքով՝ անհրաժեշտություն կա Երևան քաղաքի 40 փողոցներում և պողոտաներում, 19 այգիներում և պուրակներում այս աշնանն իրականացնելու սանիտարական էտման աշխատանքներ․

«Սրան զուգահեռ բավականին ծանր վիճակ է՝ բակային կանաչ գոտիների հետ կապված։ Այս պահին կազմակերպության կողմից իրականացվում է խոտհունձի և բակային տարածքներում ոռոգման համակարգերի վթարավերականգնողական աշխատանքներ։ Միայն քաղաքացիների գրություններով երևանցիներին խոստացված է 328 բակային տարածքների սանիտարական էտման աշխատանքներ, որն ամբողջովին ներառել ենք աշնանային ծրագրում և փորձելու ենք ամբողջովին իրականացնել այն»,- ասաց նա։