Երևան

«Գույքագրում ենք Մաշտոցի պողոտայի շենքերը, որոնք պետք է լուսավորվեն». Պետոյան

«Գույքագրում ենք Մաշտոցի պողոտայի շենքերը, որոնք պետք է լուսավորվեն». Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։

Նրա դիտարկմամբ՝ ըստ այդմ, մյուս տարվա բյուջեի մեջ ներառելու են այդ գումարը, որպեսզի լուսավորենք։

«Մասնավոր սեկտորից ևս կան լուսավորելու առաջարկներ»,- ասաց նա։ 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց. «Եկեք արձանագրենք սա, որպեսզի հետևենք և, ըստ այդմ, պարբերաբար անդրադառնանք այս հարցին»։