Երևան

«Երկու տարի է, ինչ Երևանը կոյուղի է կառուցում». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ անձրևների պատճառով ստեղծված իրավիճակին, նշեց, որ ջրահեռացման համակարգը Երևանի քաղաքապետարանի տիրապետության տակ չէ.

«Այս համակարգը մեր տիրապետության տակ չէ, վերջին երկու տարում է, որ մենք առհասարակ սկսել ենք համակարգում ներդրումներ անել։ Երկու տարի է, ինչ Երևան քաղաքը կոյուղի է կառուցում։ Բայց նաև պետք է հաշվի առնենք, որ սրանք ոչ սովորական հեղեղումներ են, և աշխարհի տարբեր քաղաքներում այդ նույն խնդիրներն առաջանում են»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ այս շաբաթ կառավարությունում այս թեմայով քննարկում կա։