Այսօր քանդել են սրտաբանական ԳՀԻ՝ Պարույր Սևակ փողոցում գտնվող շենքը։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Radar Armenia-ին հայտնեց, որ քաղաքապետարանը քանդման թույլտվություն տվել է ընկերությանը. «Սակայն քաղաքապետարանը դեմ է եղել պայթեցմանը ու հորդորել է զերծ մնալ այդ տարբերակից։ Այսօր նրանք ճոպանների միջոցով քանդման աշխատանքներ են իրականացրել»։
ՆԳՆ-ից էլ հայտնեցին, որ իրենք քանդման կամ պայթեցման թույլտվություն տրամադրելու իրավասություն չունեն, իսկ շենքի քանդման մասին նախարարությանը չեն տեղեկացրել։
Հայկ Մագոյան