Երևան

«Առաջարկեիք՝ տրանսպորտն ընդհանրապես անվճար դարձնել». փոխքաղաքապետը՝ ընդդիմադիրներին

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ելույթ է ունեցել տրանսպորտի գնի շուրջ «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծի վերաբերյալ՝ ասելով. «Շոուի մասը լավն էր, ներկայացման համար բարձր կնշանակեի, բովանդակությունը՝ սխալ»։

Նա շեշտել է, որ ընդդիմությունը խոսում է «ընթացիկ վիճակը յոլա տանելու մասին». «Իսկ մենք ասում ենք՝ այս ընթացիկ վիճակը յոլա տանելով ենք եկել, հասել սրան»։

Ըստ նրա՝ իշխանությունն ընդունում է, որ տրանսպորտային համակարգը էական բարեփոխման կարիք ունի. «Պոպուլիստական-պոպուլիստական, առաջարկեիք՝ ընդհանրապես տրանսպորտն անվճար դարձնել։ Էդ ավելի լավ է հնչում»,- ասել է նա՝ հավելելով,- «Բայց հետո պետք է ասեիք՝ ինչի հաշվին, որովհետև այս ամենն ունի գին»։