«Պարոն Երիցյան, ինչպես մի քաղաքական գործընկեր ժամանակից շատ դիպուկ ասել էր, դու չէ, Դուք է Ձեզ համար». Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն այսպես սկսեց իր արտահերթ ելույթը Երևանի ավագանու այսօրվա նիստում։
Անդրադառնալով բուն հարցին՝ Գրգորյանն ասաց․ «Եթե ցանկությունը տառակերությունն է, վստահեցնում եմ, եթե սկսեմ տառակերություն անել, ձեր ոչ մի նախագիծ միանշանակ չի համարվի։ Այս մակարդակի տառակերություն ցանկացած տեքստի վրա կարելի է գտնել»։
Գրիգորյանը պարզաբանեց, որ իրավական հղումն արվում է հանձնաժողովի նիստերից բացակայելուն։ Երբ տեղից Երիցյանը միջամտեց, քաղաքապետի տեղակալը կրկնեց, թե չի ստացվում բարեվարքության կանոնները պահպանել. «Ոչ, այն, որ Դուք չեք հասկանում, չի նշանակում, որ ես ստում եմ։ Դուք մանիպուլյացիա արեցիք»։