Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտի խնդիրներին։ Նա նշել է, որ 2016թ․ միջազգային կազմակերպության հաշվարկներով Երևանին հարկավոր է եղել ևս 250 ավտոբուս՝ տրանսպորտի հետ կապված խնդիրները լուծելու համար: Նա համաձայնվել է, որ հանրային տրանսպորտի հետ կապված խնդիրներ դեռ կան. «Դրա համար ձեռք ենք բերում նոր շարժակազմեր․ մասնավորապես, այս տարի նախատեսում ենք մինչև հոկտեմբերի վերջ ունենալ 171 նոր ավտոբուս»,- ասել է նա:
Փոխքաղաքապետը նշել է, որ սակագների հետ կապված քննարկումներ եղել են, և արձանագրվել է, որ հանրային տրանսպորտի ոլորտն էականորեն բարելավվել է. «Մարդիկ կռացած չեն երթևեկում, հնարավորություն ունեն շոգ եղանակին օդորակիչից օգտվել, ցրտին էլ՝ ջեռուցումից»։
Նա շեշտել է, որ էական բարելավումներ եղել են, բայց խնդիրներ էլ կան, որոնք պետք է լուծվեն։