Երևան

Մայրաքաղաքում փուլ առ փուլ միակողմանի փողոցներ փակ կլինեն

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Նար-Դոսի փ. – Վարդանանց փ. խաչմերուկից մինչև Նար-Դոսի փ. – Տիգրան Մեծի պ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հետադարձ ուղղությամբ:

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: