Երևան

Գրիգորի Երիցյանի լիազորությունները դադարեցվեցին

Երևանի ավագանին 33 կողմ 0 դեմ, 0 ձեռնպահ քվերկությամբ վաղաժամ դադարեցրեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանի լիազորությունները։

Ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։

Հիշեցնենք՝ ավագանու անդամի լիազորությունները ստանձնելուց հետո Գրիգորի Երիցյանը բացակայել է իրավական հանձնաժողովի 7 նիստից 6-ից, իսկ 5-րդ նստաշրջանի ընթացքում՝ 5 նիստից 4-ից։