Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը Հայաստանի միակ մարմինն է, որն ունի ներդրված GIS համակարգ. «Մեր հետագա գործողությունը լինելու է գլխավոր հատակագիծը թվային դաշտ, թվային քարտեզ տեղափոխելը, որը տարբեր շերտերով ներառելու է ենթակառուցվածքները՝ լույս, ջուր, գազ, մշակութային հուշարձաններ։ Այս պահին ունենք շերտեր, որոնք հանրայնացված են, օրինակ, օդի որակի չափիչ սարքերը»։
Նա վստահեցրել է նաև, որ գլխավոր հատակագծի աշխատանքներն այս կետում չեն դադարելու։