Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը առաջարկում է Երևան քաղաքի ավագանու այսօրվա նիստի օրակարգից հանել իր՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին հարցը՝ պնդելով, որ ինքը մասնակցել է ավագանու նիստերին և նախագիծը հակաիրավական է։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքի ժամանակ նշեց, որ Երիցյանը չանդրադարձավ տվյալ նախագծի ամենակարևոր հատվածին. «Պարոն Երիցյանը, բացակայել է իրավական հանձնաժողովի 7 նիստից 6-ից»։
Երիցյանը տեղից խոսեց և աղմկելու համար ստացավ նկատողություն։ Այնուհետև Տիգրան Ավինյանը հատուկ շեշտեց, որ իրավական հանձնաժողովի 7 նիստից 6-ից բացակայելը նույնպես առանձին իրավական հիմք է։
Երևանի ավագանին չընդունեց ինչպես Երիցյանի, այնպես էլ «Մայր Հայաստան» խմբակցության՝ ավագանու անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու վերաբերյալ նախագծերը նիստի օրակարգից հանելու մասին առաջարկները։
Մանրամասները՝ տեսանյութում