Երևան

Հայտնի է Երևանի ավագանու հաջորդ նիստի օրը

Մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերի 10-ի՝ Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Նիստին մասնակցում է 47 ավագանու անդամ։

«Քվորում ունենք, նիստը հայտարարում եմ բացված»,- հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Այնուհետև հնչեց մայրաքաղաքի հիմնը։

Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 37 հարց, որից 13-ը զեկուցվող են։ 

Երևանի ավագանու հաջորդ՝ 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին, ժամը՝ 10-ին։