Երևան

«Երևանում փոքր պատահարից երթևեկությունը կաթվածահար է լինում». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հանձնարարական տրվեց համապատասխան միջոցներ ձեռնարկել ՃՏՊ-ների դեպքում վթարված մեքենաները ճանապարհի երթևեկելի հատվածից 15 րոպեի ընթացքում հեռացնելու դրույթն ամրագրելու նպատակով ՏԻՄ օրենքում փոփոխություններ կատարել․

«Մեր հիմնական խնդիրը Երևանում տիրող իրավիճակն է, և եթե խնդիր կա՝ այլ բնակավայրերում նման դրույթ չնախատեսելու, մենք չենք պնդում, բայց Երևանում նման մի փոքրիկ պատահարից երթևեկությունը կաթվածահար է լինում։ Հետևապես, Երևան քաղաքում այդ անհրաժեշտությունը ամենաբարձր մակարդակում է։ Մեր գործընկերների հետ պետք է խոսել, և այս լուծումն այլընտրանք չպետք է ունենա»,- ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում