Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս մեկ անգամ անդրադարձել է ժամկետանց հանձնարարականների և «Ակտիվ քաղաքացի» համակարգի ժամկետանց սպասարկման մասին․ «Ճիշտ է՝ որոշ դեպքերում ցուցանիշները բարելավել են, բայց, օրինակ, պարոն Մուրադյանի մոտ 45-ով ավելացել են նման դեպքերը, Արաբկիրում՝ նույնպես։ Հիմնական խնդիրը շարունակում է մնալ բարեկարգման վարչությունում՝ պարոն Մուրադյանի և Ղուկասյանի մոտ։ Այս թվերը խնդրահարույց են, և պետք է խնդրեմ՝ մեծ ուշադրություն դարձնել։ Նվազագույնը մեկ շաբաթում էականորեն այդ աշխատանքը բարելավելու խնդիր ունեք»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում