Երևան

«Telcell-ով վճարումները դեռ շատ փոքր տոկոս են կազմում». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց որոշակի տարանջատում անել ուղևորափոխադրումների՝ ժետոնով և նոր միասնական տոմսային համակարգից օգտվածների մասին տեղեկություն տրամադրելիս։

Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանն ասաց, որ հաշվետու ժամանակահատվածում  575․464 ուղևորից Telcell -ով է վճարել 74․882 ուղևոր։

Տիգրան Ավինյանն ասաց, որ նույն վիճակագրությունը վարվի «Երևանի ավտոբուս»-ի և տրոլեյբուսների համար։

«Երևանի ավտոբուս»-ից էլ հայտնեցին, որ ընդհանուր 3 մլն 533.679 ուղևորից Telcell -ով 75.122 վճարում է կատարվել։

Տիգրան Ավինյանն արձանագրեց՝ տրանսպորտային համակարգում Telcell համակարգով վճարումները դեռևս շատ փոքր տոկոս են կազմում:

Մանրամասները՝ տեսանյութում