Մայրաքաղաքի տարածքում ապօրինի շինարարական աշխատանքների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների արդյունքում կազմվել է 68 արձանագրություն, որից 24-ը՝ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, 35-ը՝ հասարակական կարգի պահպանության ծառայության, իսկ 9-ը՝ վարչական շրջանների աշխատակազմերի կողմից. այս մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նաև հայտնեցին, որ նախորդ ժամանակաշրջանի համեմատ կազմված արձանագրությունների թիվը նվազել է 12-ով․ հողօգտագործման խախտման դեպքերով կազմվել է 11 արձանագրություն, շինհրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման համար՝ 88 արձանագրություն։
Տիգրան Ավինյանն ասաց, որ քանի դեռ համատարած փոշեկլանիչ ցանցերի պարտադրված նորմի կիրառումը պատշաճ ձևով քաղաքում չի արվում, արձանագրությունների քանակը չի կարող նվազել. «Ակնկալում եմ, որ և՛ Դուք, և՛ վարչական շրջանների ղեկավարները մեծ ջանք պետք է ներդնեք, որպեսզի այս կետով արձանագրումների քանակն ավելանա, որովհետև եթե Երևանի ավագանին կայացրել է որոշում, դա պարտադիր է բոլորի համար»։
Մանրամասները՝ տեսանյութում