Երևան

Ավագանին կքննարկի Գրիգոր Երիցյանի, Անույշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը

Երևանի ավագանու սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի և «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անույշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախագիծը։

Պատճառը ավագանու նիստերից ու քվեարկություններից բացակայությունների քանակն է։