Երևան

Երևանի 28 փողոցների վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Երևանի 28 փողոցների վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով, այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Սա, առաջին հերթին, քաղաքային միջավայր ստանալու ամենակարևոր կոմպոնենտներից է: Ծրագիրն, իր հերթին, նպաստելու է, որ քաղաքը լինի կոկիկ կահավորված:

Փուլ առ փուլ փողոցների ցանկն ավելացնելով՝ մենք Երևան քաղաքում հենասյուններով անցնող լարերն իջեցնելու ենք գետնի տակ»,- գրել է քաղաքապետը: