Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն այսօր, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով միասնական տոմսային համակարգի ներդրմանը, ասաց, որ հանձնման-ընդունման փուլում են.
«Կարծում եմ՝ մինչև սեպտեմբերի 15-ը կավարտենք այդ աշխատանքները։ Մինչև սեպտեմբերի 15-ը կունենանք նաև տեղադրված նոր կանգառասրահի նմուշային օրինակը»,- ասաց Գրիգորյանը։
Անդրադառնալով շարժակազմերին՝ նշեց, որ 171 նոր ավտոբուսները և 15 տրոլեյբուսներն արդեն մատակարարման փուլում են. «Մինչև հոկտեմբերի վերջ, նախատեսում ենք, կմատակարարվեն»։
Մանրամասները՝ տեսանյութում