«Բոլոր վարչական շրջանները՝ բացառությամբ Նոր Նորքի, որի համար պետք է տեղորոշենք համայնքային որևէ հողի վրա ժամանակավոր կառույց կառուցելու համար, ունեն տեղորոշած վայրեր, որտեղ կարող են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցները զգեստափոխվեն և լվացվեն». այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
Նրա խոսքով՝ որոշ վարչական շրջաններում իրականացվում են նաև վերանորոգման աշխատանքներ․ «Դավթաշենի մասով․ պետք է ոչ հիմնական կառույց ստեղծենք հենց վարչական շրջանի տարածքում։ Այստեղ որոշակի ֆինանսական հարցեր առաջ կգան, որը կքննարկենք։ Ինչ վերաբերվում է հանդերձանքին՝ ԵԱՍՄ աշնանային և ամառային հանդերձանքի մրցույթը կայացել է, պայմանագրի կնքման փուլում է, իսկ ձմեռային հանդերձանքը դրված է մրցույթի»։
Փամբուխչյանն ասաց, որ ամբողջ հանդերձանքը կլինի նույնանման, իսկ հանդերձանքի մեջքի հատվածում գրված կլինի «ԵԱՍՄ», ու ամեն վարչական շրջանում աշխատողի համազգեստի վրա գրված կլինի տվյալ վարչական շրջանի անունը։
Մանրամասները՝ տեսանյութում