Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկել է խզել պայմանագրերը այգիների այն վարձակալների հետ, որոնք չեն կատարում իրենց պարտավորություններն ու փորձում են խուսափել քաղաքապետարանից ծանուցումներ ստանալու հարցում։
«Եկեք այգիների վարձակալության պայմանագրերը խզելու ճանապարհով գնանք այն մարդկանց հետո, որոնք թախտի տակ են թաքնվում, որ չծանուցվեն։ Եկեք խզման ճանապարհով գնանք, բոլորը միանգամից ի հայտ կգան»,- ասել է քաղաքապետ Ավինյանը գործակարգավարական նիստին։
Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն էլ առաջարկել է բոլոր դեպքերն առանձին-առանձին քննարկել աշխատանքային խմբում. «Որոնք խնդրահարույց են, չեն կարող ծանուցվել, խնդիր են առաջացնում մեզ համար, մենք իրենց նկատմամբ համապաստախան որոշումներ կկայացնենք»։