Երևան

«Մենք գծանշման աշխատանքների համար ունենք ընդհանուր մեկ մոտեցում». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ իր գոհունակությունը հայտնեց ճանապարհների գծանշման, միջին նորոգման աշխատանքների արագության, տեմպի և որակի առնչությամբ․

«Պարոն Հարությունյան, պետք է խնդրեմ՝ ճանապարհների միջին նորոգման աշխատանքներից հետո ամենասեղմ, բայց տրամաբանական ժամկետներում գծանշման աշխատանքները ավարտին հասցնել, քանի որ մեզ մոտ դրանք որոշ չափով տարանջատված են։ Մենք գծանշման աշխատանքների համար ունենք ընդհանուր մեկ մոտեցում, բայց միջին նորոգման աշխատանքների դեպքում անում ենք տերմոպլաստով»,- ասաց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում