Երևանում 2024 թվականին, ընդհանուր առմամբ, միջին նորոգման ծրագրով բարեկարգվում է ավելի քան 50 կմ ճանապարհ, սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Նախատեսվում է բարելավել մեր քաղաքում ճանապարհների որակը և ապահովել ավելի անվտանգ և հարմարավետ երթևեկություն բոլորիս համար։
Մենք էականորեն ավելացրել ենք աշխատանքների ծավալը և վերջնանպատակն է ընդհանուր բարձրացնել ենթակառուցվածքների մակարդակը»,- գրել է քաղաքապետը: