Երևան

Գետառի վրա կառուցվում է ջրի մաքրման կայան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում գետերի մաքրման նպատակով նոր կայան և նոր սարքեր են տեղադրվում:

Գետառի վրա կառուցվում է ջրի մաքրման կայան, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում: Կայանը նաև զտում է ջուրը, որի շնորհիվ կեղտաջուրը չի հասնում Հրազդան գետ:

«Գետարում ամեն օր լցվում են կոշտ թափոններ և կեղտաջրեր։ Անհրաժեշտություն առաջացավ մինչև Հրազդան գետը լցվելը իրականացնել մաքրում։ Նմանատիպ կայան երբևէ չենք ունեցել»,- ասել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը։