Երևան

«2 կրիտիկական հարցի շուրջ վերջնական որոշում կայացնելու խնդիր կա». Անետա Բաբայան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ծիծեռնակաբերդի սպորտային համալիրի տարածքում Ազարյանի անվ․ մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի կառուցման նախագծի պարզ փորձաքննության արդյունքներն ստացվել են. այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Անետա Բաբայանը՝ հավելելով, որ կապալառու ընկերությունը լրամշակել է փորձաքննության արդյուքներով նախագիծը, որը անցած շաբաթ ներկայացվել է փորձաքննող ընկերությանը․ այժմ ակնկալվում է ստանալ դրական եզրակացություն։

Բաբայանի խոսքով՝ այս նախագծով առաջ գնալու համար քաղաքապետի մոտ ներքին հանդիպում են խնդրելու, քանի որ 2 կրիտիկական հարցի շուրջ վերջնական որոշում կայացնելու խնդիր կա, որն էլ կնախանշի հետագա աշխատանքների պրոցեսն ու տրամաբանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում