Երևան

Ի՞նչ փուլում է Աջափնյակի մետրոյի կառուցման նախագծային աշխատանքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, թե ինչ փուլում է Աջափնյակի մետրոյի կառուցման նախագծային աշխատանքները։

Տեղեկացվեց, որ ստացել են պարզ փորձաքննության արդյունքները, և դրանք կապալառու ընկերությանն են ներկայացվել՝ լրամշակման. «Ակնկալում ենք, որ մինչ սեպտեմբերի վերջ լրամշակված նախագիծը կստանանք, որը կներկայացնենք վերջնական փորձաքննության։ Այս պահի գնահատումներով ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբեր լինեն ՇՄԱԳ-ն ու փորձաքննությունները։ Արդեն եկող տարի կկարողանանք սկսել մրցութային գործընթացը»։

Մանրամասները՝ տեսանյութում