Երևան

«Աղբահանությունը լիարժեք իրականացնելու համար 15 վարորդի կարիք կա». Կատվալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչ է, ընդհանուր առմամբ, տեղի ունենում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի պարկում։ 

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանն ասաց, որ տեխնիկան ամբողջությամբ աշխատում է, պարզապես այս պահին ևս առկա է վարորդների կարիք. «Մոտ 15 վարորդի կարիք ունենք, որ կարողանանք լիարժեք աշխատանքներ իրականացնել, որովհետև բոլոր վարորդները դուրս են գալիս տարածք, և եթե մի մեքենա խափանվում է տարածքում, տվյալ վարչական շրջանում արագ փոխարինման կարիք է առաջանում։ Փաստացի, պահուստային վարորդ չունենք, բայց ունենք պահուստային ավտոմեքենաներ»։

Մանրամասները՝ տեսանյութում