Երևան

Աբովյան փողոցի երթևեկելի առաջին գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար

Այսօրվանից Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան – Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար:
Նշված ճանապարհահատվածում կատարվել է համապատասխան գծանշում և տեղադրվել են ճանապարհային նշաններ:

Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց շարժող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան հանվել է։