Երևանի Թումանյան փողոցում կենսունակությունը կորցրած, ձևախեղված ծառերը փոխարինվել են նորերով: Թեղիները հեռացվել են, փոխարենը տնկվել է 175 արճվան ծառատեսակ (հուդայածառ):
Նորատունկ ծառերը 10 տարեկան են, որոնք առաջիկա տարիներին արդեն կդառնան սաղարթախիտ ու ստվեր կապահովեն: