Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված,
- օգոստոսի 9-ից մինչև օգոստոսի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն 1-ին փուլով միակողմանի փակ է լինելու Է. Հասրաթյան փ. - Ուլնեցու փ. խաչմերուկից մինչև Է. Հասրաթյան փ. – Զ. Քանաքեռցու փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը:
- Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ:
- 2-րդ փուլով փակ է լինելու Մինաս Ավետիսյան փողոցը»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։