Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը տեղեկացնում է, որ Սայաթ-Նովա թաղամասի այգում առկա թերություններն արդեն պատշաճ կերպով շտկվել են։
«Անցած շաբաթ կատարած ստուգայցի արդյունքում պարզեցինք, որ Սայաթ-Նովա թաղամասի այգում առկա են որոշակի թերություններ ռետինե ծածկերի հետ կապված։ Թերություններն արդեն շտկվել են, աշխատանքները կատարված են պատշաճ կերպով։
Նշեմ, որ այգիների և բակային տարածքների հիմանորոգման ու բարեկարգման աշխատանքների մեկնարկը, ընթացքն, ինչպես նաև ավարտական փուլում թերությունների շտկումն իմ ամենօրյա վերահսկողության ներքո են: Շատ եմ կարևորում որակի ցուցանիշները և լինելու եմ խիստ հետևողական։ Եթե աշխատանքները պատշաճ որակի կատարված չլինեն, ապա դրանք չեն ընդունվի և համապատասխան ֆինանսական փոխանցումները չեն կատարվի»,- ասվում է վարչական շրջանի ղեկավարի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։