Երևան

Կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի Երևանից տեղափոխվեց Տավուշ

Անցկացվեց Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ  միջազգային կինոփառատոնը: Այս տարի կինոարվեստը մայրաքաղաքից տեղափոխվեց Տավուշի մարզ: Երկրորդ տարին անընդմեջ փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: 

Կինոփառատոնն այս տարի ստացել էր ավելի քան 700 հայտ 85 երկրից՝ Չինաստանից մինչև Բրազիլիա ու Եվրոպա։ Մրցութային ծրագրում ընդգրկվել է 46 ֆիլմ. 3 անվանակարգում «Միջազգային ծրագիր»՝ խաղարկային կարճամետրաժ ֆիլմեր, «Ազգային ծրագիր»՝ խաղարկային կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր և «Ուսանողական ծրագիր»՝ խաղարկային կարճամետրաժ և վավերագրական ուսանողական ֆիլմեր։

Կինոդիտումներ, ստեղծագործական հանդիպումներ, քննարկումներ ու վարպետության դասեր. 5 օր շարունակ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը, հանդիսատեսը հնարավորություն ուներ դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմեր:  

Կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը ոչ միայն աջակցում ու խրախուսում է կինոարտադրության զարգացումը, այլև  ձևավորում նոր կինոսերունդ: