Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է. ««MAN Truck & Bus» ընկերության Միջին Արևելքի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և ԱՊՀ տարածաշրջանի գործադիր տնօրեն Յորգ Մոմերցի և ընկերության հայաստանյան ներկայացուցչի հետ քննարկել ենք Երևանի տրանսպորտային համակարգը։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ «MAN» ընկերությունը Երևանի տրանսպորտային ցանցի զարգացման վերջին փուլի վերաբերյալ կտրամադրի խորհրդատվություն»։