Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացնում է, որ քաղաքպետը օգոստոսի առաջին կեսին կլինի արձակուրդում։
«Հարգելի գործընկերներ, սույն թվականի օգոստոսի 1-ից 16-ը ներառյալ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կգտնվի արձակուրդում, վերջինիս բացակայության ընթացքում նրան կփոխարինի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը»,- ասվում է Կոստանյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։