Առանց համապատասխան գովազդի տեղադրման թույլտվության ավտոտրանսպորտային միջոցների արտաքին հատվածում գովազդային պաստառների տեղադրման համար կազմվել է թվով 7 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ՝ 11 գովազդային պաստառների առգրավմամբ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Քաղաքապետն անդրադառնալով ոչ սահմանված վայրերում գովազդային պաստառներ փակցրած զբոսաշրջային ավտոների կայանումը բացառելու վերաբերյալ հարցին արձանագրեց, որ շատ կարևոր աշխատանք է իրականացվել. «Մի պահ քաղաքը վերածվել էր տուրիստական ավտոմեքենաների հանգրվանի։ Պետք չէ զգոնությունը կորցնել, ինչքան էլ, որ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվել են, նախկին փորձը հաշվի առնելով, ստուգելը պարբերաբար պարտադիր է»։
Մանրամասները՝ տեսանյութում