Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է աղբահանության վիճակը և նշեց, որ նոր տեխնիկան արդեն անցել է գործի։
Ըստ քաղաքապետի` կա վարորդների խնդիր. կան թափուր տեղեր։
«Մենք ունենք վարորդների թափուր հաստիքներ` 280 հազար դրամ մաքուր աշխատավարձով։ Գիշերային և ցերեկային հերթափոխի վարորդների կարիք ունենք»,- հայտարարել է Աղբահանության և սանիտարական մաքրման ՀՈԱԿ-ի տնօրեն Սաշա Կատվալյանը։