Երևանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներն ավարտված են. այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
«Երևան նախագիծ» ընկերությունից հայտնեցին, որ Շրջակա միջավայրի նախարարությունում փորձաքննություն է անցկացվում, իսկ առաջիկայում կլինեն նաև հանրային լսումներ, որից հետո ամփոփելով փաթեթը, կներկայացվի Քաղաքաշինության կոմիտե։
Հաջորդ հանրային լսումը նախատեսված է օգոստոսի 8-ին։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորեց այնպես պլանավորել աշխատանքները, որպեսզի սեպտեմբերի առաջին նիստին՝ Երևան քաղաքի ավագանու անդամները հնարավորություն ունենան քննարկել հարցը և ընդունել այն։