Երևանի քաղաքապետարանը, կարևորելով քաղաքացիական հասարակության կարծիքները, առաջարկները և քաղաքում իրականացվող ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում:
Նպատակը որոշումների կայացման գործընթացում մասնակցայնության բարձրացումն է:
Նախագծին մասնակցել են բաց կառավարման գործընկերության անդամ այլ համայնքների ներկայացուցիչները:
Յուրաքանչյուրը ներկայացրել է նախաձեռնության շրջանակում իրականացված և նախատեսվող աշխատանքները։
Երևանի տաղավարում նոր գաղափարների և մտքերի հավաքագրման արկղիկը հնարավորություն է տվել քաղաքացիներին հենց տեղում գրել իրենց առաջարկները:
Երևանն այժմ նոր գործողությունների ծրագրի մշակման փուլում է: 
 
                
             
         
         
         
         
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                