Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ քաղաքապետարանը 0 դրամ է հատկացրել միասնական տոմսային համակարգ ներդնելու համար։
«Մրցույթով հաղթող կազմակերպության շահն այն էր, որ, համակարգը ներդնելով, 5 տարվա ընթացքում ունենում էր նոր շահառուներ։ Բայց 5 տարի հետո ողջ համակարգն անցնում է քաղաքապետարանին»,- ասել է նա։