Երևան

«Ես վստահ չեմ, որ իրենց օրակարգն այս երկրի ու ժողովրդի շահերից է բխում». Տիգրան Ավինյանը՝ ընդդիմության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը. «Ինձ համար, օրինակ, հասկանալի չէ՝ բեմում գտնվող մարդկանց արժեքները։ Ես վստահ չեմ, որ իրենք ժողովրդավարության արժեքները կիսում են։ Ես վստահ չեմ, որ իրենց օրակարգն այս երկրի ու ժողովրդի շահերից է բխում»,- ասել է նա։

Ըստ Ավինյանի՝ «Ես վստահ եմ, որ մենք երբևէ այս երկրում ընտրություններ չենք կեղծելու, և մի օր վստահաբար՝ ընդդիմությունն արդար ընտրությունների միջոցով հաղթելու է։ Բայց ես վստահ չեմ, որ այսօր կան այդ ուժերը, որ այդ նույն տրամաբանությունն ամենակարևոր, ամենաֆունդամենտալ արժեքը կիսում են»։