Երևան

«Ավտոբուսով երթևեկող մարդը ստանալու է առավելություն». քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե շուտով կավելանան ավտոբուսների համար առանձնացված գծերը․ «Ավտոբուսով երթևեկող մարդը ստանալու է առավելություն մեքենայով երթևեկողների նկատմամբ, և կարծում եմ՝ սա շատ տրամաբանական է»։

Ըստ Ավինյանի, MAN մակնիշի ավտոբուսում միջինը կարող է տեղավորվել այնքան մարդ, որքան 60 մեքենայի մեջ։

Հարցին՝ ձեռք բերվող նոր ավտոբուսներն արդյո՞ք կնպաստեն քաղաքում խցանումներին, նա նշել է. «Երբ ունենում ենք առանձնացված ավտոբուսային գծեր ու դրանցով է տեղի ունենում երթևեկությունը, իրենց համար առհասարակ այլ կանոններ ու այլ տրամաբանություն է գործելու»։