«Կառուցապատողները ոնց որ թե դեռ լավ չեն հասկացել քաղաքապետարանի դիրքորոշումը»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով շինհրապարակների կահավորման գործընթացին։ Նա նշել է, թե օրենսդրական փոփոխություններ են նախապատրաստվում այդ ուղղությամբ, որպեսզի միայն տուգանք վճարելով հարցը չհամարվի փակված. «Այս տուգանքները հետագայում իրենց համար՝ ավարտական ակտ ստանալուց կարող է մեծ խնդիրների առաջ կանգնեցնել»։
Նա դիմել է կառուցապատողներին՝ ասելով.«Խնդրում ենք, հորդորում ենք՝ պատշաճ կահավորում իրականացրեք, որովհետև հետագայում ավարտական ակտի, շահագործման թույլտվության ժամանակ, օրենսդրական փոփոխությունների դեպքում կարող է խնդիրներ ունենաք»։